X
Մեր մասին

 

 

Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 31.08.2015թ.-ին` տնօրինական խորհրդի որոշմամբ (նույն թվականին հաստատվել է կենտրոնի կանոնակարգը): Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել քոլեջի և գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում քոլեջների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին:

Կենտրոնի հիմնական խնդիրներն են`
* Քոլեջում ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ քոլեջում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
* Քոլեջի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
* Քոլեջի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
* տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
* Քոլեջի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը,
* Քոլեջի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը
* շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`
* սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ,
* հանդիպումներ գործատուների հետ,
* կամավորական ծրագրերի իրականացում,
* շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
* համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ,
* շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
* կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում:

Քոլեջի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կենտրոնի հաշվետվություններում:

Քոլեջի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակազմն է`

Պատասխանատու՝ Անի Ղամբարյան

Խորհրդատու՝ Կարինե Ասատրյան