X

ՀՀ  ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ  
Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանը հիմնադրվել է 1967թ.:
ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշման համաձայն 1985թ. ուսումնարանը անվանվել է <Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավրաժական ուսումնարան>:

ՀՀ կառավարության որոշման համաձայն թիվ 747- Ա/Ք առ 26.12.2005թ. Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանը վերանվանվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ:

 

Բաբաջանյան քոլեջը համարվում է առաջատարներից մեկը ՀՀ-ում՝ շնորհիվ ստեղծագործական ակտիվ գործունեության, վերապատրաստումների, նոր կրթական  ծրագրերի ներդրման աշխատանքներին ակտիվ մասնակցության:
Դասախոսներն ունեն դասավանդման մեծ փորձ, տիրապետում են դասավանդման ավանդական, նորարարական, նաև  հեղինակային մեթոդների, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր ուսանողի ցուցաբերել անհատական մոտեցում, հնարավորինս արդյունավետ իրականացնել մասնագիտական ուսուցումը:
 
Մեներգիչները, կատարողական բաժնի ուսանողները, կամերային նվագախումբը, լարային քառյակը, ժողովրդական գործիքների նվագախումբը, քանոնների համույթը, երգչախումբը, երաժշտաթատերական ստուդիան պարբերաբար դառնում են բազմաթիվ խոշոր երաժշտական միջոցառումների և հասարական նախագծերի մասնակիցներ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում: Կատարողական բաժնի  ուսանողները և կամերային նվագախումբը համերգներով և մրցութային ծրագրերով հանդես են գալիս նաև արտասահմանում:
Շրջանավարտներից շատերը շարունակում են ուսումը երաժշտական ԲՈւՀ-երում, իրականացնում մասնագիտական գործունեություն:
2011 թ.-ից սկսած, քոլեջն անցկացնում է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն, որին հաջողությամբ մասնակցում են նաև մեր ուսանողները:
Ամեն տարի քոլեջի ուսանողները դառնում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ (Լեոնիդ Կոգանի անվան ջութակահարների մրցույթ (Բելգիա), «Արտ Մյուզիք» արվեստի հանրապետական մրցույթ-փառատոն (Երևան), «Վերածնունդ» մրցույթ-փառատոն (Գյումրի) և այլն):
 
Բաբաջանյան քոլեջի 50-ամյա պատմությունը զարդարում են այնպիսի հեղինակավոր անուններ, ինչպիսիք են՝ Գեղամ Գրիգորյան (ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ), Սուսաննա Սաֆարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Ռաիսա Մկրտչյան (ՀՀ Ժողովրդական արտիստ), Աշոտ Զոհրաբյան (կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), Անուշ և Ինգա Արշակյաններ (ՀՀ վաստակավոր արտիստներ),Ռուբեն Ասատրյան (դիրիժոր, ՀՀ _______), Իգոր Յավրյան (դաշնակահար, _____), ___ Գուրգենով (դաշնակահար, _____), այլք: