X

հԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

ԴԱՍԱՑՈՒՑԱԿ

2024-2025 ուս. տարվա
I կիսամյակի դասացուցակ
















ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին դասացուցակում հնարավոր են փոփոխություններ։


ԴԱՍԱԺԱՄԵՐ

Սեղմեք դասաժամեր բառի վրա տեսնելու համար այլ տևողության տարբերակներ

Հայտարարություններ

2024-2025 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքներ

Կրթաթոշակ ստացող ուսանողներ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ԶԵՂՉՄԱՆ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Քաղվածք ՀՀ կառավարության 4 նոյեմբերի 2021 թվականի N 1784-Ն որոշումից
Ուսման վարձի փոխհատուցման պայմանները և դիմումների ընդունման ժամկետները` ստորև 14. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրվում է, ըստ առաջադիմության, առկա ուսուցմամբ ուսումնառող՝ 1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին. 2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները. 3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով. 4) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին. 5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ: 15․ Սույն կարգի 14-րդ կետում նշված ուսանողներին ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվում ուսումնառության առաջադիմությունը, ընդ որում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքներով). 1) միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս. 2) 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս. 3) 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։
Դիմումները ներկայացնել կադրերի բաժին մինչև 06.09.2024թ.-ը ներառյալ: 

Միջնակարգ /12-ամյա/ և հիմնական /9- ամյա/ կրթությամբ վճարովի ուսուցման համակարգ ընդունված դիմորդները մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը ներառյալ, պայմանագիր կնքելու համար, պետք է ներկայանան Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ հետևյալ փաստաթղթերով

  • 3x4 չափի 4 լուսանկար

  • Սոցիալական քարտ /բնօրինակ նամ պատճեն/

  • Ծնողի անձնագիր /բնօրինակ նամ պատճեն/

Մինչև 2024-2025 ուսումնական տարին ստացած հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի /բնօրինակները/։

2024-2025 ուսումնական տարվա վճարովի համակարգի ուսման վարձը, ամբողջությամբ, կամ  առաջին կիսամյակի չափով, հարկավոր է վճարել մինչև ս/թ․ օգոստոսի 29-ը ներառյալ։

Նշված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում, դիմորդը չի հրամանագրվի որպես ուսանող։

.

Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում կայացավ համերգ-ներկայացում որի բովանդակության արմատները շատ խորն էին, ինչպես Կոմիտասն է իր երգերում ու տաղերում:
Երգի թևով ճախրեցինք հայ ժողովրդական ավանդույթների աշխարհ: Քոլեջի ուսանողները լսելի դարձրեցին աղբյուրների կարկաչը, սարերի հովը, սիրո երգով յար գովեցին, Կոմիտասի օրորով մանուկ քնեցրեցին, հարսանեկան երգ ու խաղով հայկական ավանդական հարսանիք ներկայացրեցին:
Եվ վերջապես եկեղեցու զանգ հիշեցնող հոգևոր տաղերով ներկաներիս աղոթք մրմնջացին:
Համերգը՝ միտք և միասնություն փոխանցեց հանդիսատեսին, ծանոթացնելով մեր հայկական ավանդական ծեսերին:
Շնորհակալ ենք համերգի կազմակերպիչ Քրիստինե Հովհաննիսյանին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Շնորհավորում ենք երգեցողության բաժնի և խմբավարության բաժնի բոլոր մասնակից ուսանողներին իրենց մասնակցության համար:

  

20․12․2024


24.12.2024թ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողները մասնակցեցին Եղեգնաձոր քաղաքում Դասական երաժշտության վայոցձորյան փառատոնին, հնչեցնելով արևմտաեվրոպական, ռուս և հայկական լավագույն ստեղծագործությունները։ Դասախոսը և երեխաները Մարզպետ Կ.Միքայելյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով ,դասական երաժշտությունը տարածելու համար։
Դասախոս`Օֆելյա Համբարձումյան
Նվագակցող`Մարինե Հունանյան։

   

24․12․2024


Դեկտեմբերի 23-ին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում անցկացվեց Օֆելյա Համբարձումյանի դասարանական համերգը՝ նվիրված Մեծն Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին։ Կոմիտասը ոչ միայն հայ երաժշտության, այլև ազգային ինքնության կենդանի խորհրդանիշ է՝ սկիզբ, որն ունի հավերժ շարունակություն։
Շնորհավորում ենք ուսանողներին և նրանց դասախոսին՝ բեմում Կոմիտասի ոգին վերակենդանացնելու և նրա ստեղծագործությունները նոր շունչով ներկայացնելու համար։
Նվագակցող՝ Մարինե Հունանյան

      

23․12․2024


Կոմպոզիտոր Ավետ Բերբերյանի այցը

Կոմպոզիտոր Ավետ Բերբերյանի այցը Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ նշանակալի իրադարձություն էր մեր կրթօջախի համար։ Հանդիպումն անցավ ջերմ և ստեղծագործական մթնոլորտում, որտեղ ծնվեցին նոր գաղափարներ ու համագործակցության հեռանկարներ։ Վստահ ենք, որ այս սկսված համագործակցությունը պսակվելու է մեծ հաջողություններով, և ամենագեղեցիկը դեռ առջևում է։

        

13․12․2024


Շնորհավորում ենք
Սամվել Մկրտչյանին՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողին, և դասախոս՝ Լիլիթ Գրիգորյանին
Երգարվեստի «Մեղեդի» մրցույթ-փառատոնին մասնակցելու և  Առաջին դափնեկիր դառնալու կապակցությամբ։
Մաղթում ենք նոր հաջողություններ, որ շարունակաբար զարգացնեն իր երաժշտական ճանապարհը։

     

24.12.2024


Դեկտեմբերի 12-ին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում արվեստի պատմության ուսուցչուհի Անի Պետրոսյանի և 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
Միջոցառման ընթացքում ուսանողները ոչ միայն ներկայացրեցին Փարաջանովի կենսագրությունը, այլ նաև իր զարմանահրաշ արվեստը, պատմություններ Փարաջանովի կյանքից։ Միջոցառման ընթացքում խոսվեց նաև <<Նռան գույնը>> ֆիլմի մասին, միասին վերլուծեցին և դիտեցին ֆիլմից հատվածներ
Միջոցառումը հիանալի հնարավորություն էր ևս մեկ անգամ վերհիշելու և ճանաչելու հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին և իր անկրկնելի արվետը։

    

     

12.12.2024


Նունե Մելիք "Arno Bababjanyan" գրքի գրքարշավ

Բաբաջանյանցիները ջերմությամբ ընդունեցին Ա. Բաբաջանյանի մասին պատմող (անգլերեն լեզվով) գրքի հեղինակին՝ Նունե Մելիքին։ Հանդիպումն անցավ բարեկամական ու ջերմ մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում Նունե Մելիքը գրքի օրինակ նվիրեց քոլեջին՝ ընդգծելով մշակութային արժեքների տարածման և սերունդներին փոխանցման կարևորությունը։

   

06․12․2024


Դեկտեմբերի 7-ին Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները Անի Պետրոսյանի նախաձեռնությամբ այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան:
Այցելության ընթացքում ևս մեկ անգամ ծանոթացան Փարաջանովի գործերին՝ ավելի խորը և նորովի հասկանալով արվեստագետին:
Այս անգամ թանգարան այցելելու նպատակը նաև «Սերգեյ Փարաջանով-100» խորագրով միջոցառում, բաց դաս- քննարկումն էր, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին «Բաբաջանյան և ընկերներ» դահլիճում, ժամը 13։30-ին։
Դասախոս՝ Անի Պետրոսյան

     

10.12.2024


Նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի գեղանկարի բաժնի վարիչ՝ Հայկուհի Սահակյանի հրավերով Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս՝ Նարինե Մխիթարյանի 3-րդ կուրսի ուսանողները «Ռոմանտիզմը արվեստում» խորագրով իրենց դասն անցկացրեցին Ազգային պատկերասրահի Հովհաննես Այվազովսկու սրահում։

  

03.12.2024

 

Հետևեք մեզ

Հայտագիր

Փողային նվագ․

Մեր շրջանավարտները

  

  

  

 

Դիմորդի անկյուն
Հարգելի դիմորդ

Երեվանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը
հրավիրում է ձեզ՝ ստանալու մասնագիտական երաժշտական կրթություն
Ավելին
2022-2023 ուսումնական տարվա հայտարարությունների արխիվ