X

ՆԵՐԲԵՌՆԵ՛Ք 

Քննական պահանջները
Վարձաչափ
Ընդունելության տեղերը՝

Հիմնական կրթությամբ
Միջնակարգ կրթությամբ

Ընդունելության քննությունների ժամանակացույցը 

 

Հարգելի' դիմորդ

enlightenedԵրևանի Առնո Բաբաջանյանի անվան պետերաժշտամանկավարժական քոլեջ դիմում-հայտերը ներկայացվելու են 2024-07-30 10:00 - ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ ժամը 18:00, առցանց dimord.emis.am կայքում: Հայտերի լրացման ժամկետները բաց չթողնելու, նորություններին ծանոթանալու համար, խնդրում ենք հետևել քոլեջի ֆեյսբուքյան էջին՝  https://www.facebook.com/babajanyancollege և պաշտոնական կայքին՝ babajanyancollege.am։

Ընդունելության քննությունները  տեղի կունենան օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի17-ը ներառյալ:

  Դիմում- հայտ ներկայացնելուց հետո, հայտագրման համակարգը կտրամադրի դիմորդին քննական թերթիկ, որտեղ նշված կլինի առաջին քննության օրը, հաջորդ քննական օրվա մասին կտեղեկանաք առաջին քննության օրը՝ քոլեջում։ Հարկավոր կլինի պատճենահանել քննական թերթիկը և դրանով համապատասխան օրը ներկայանալ քննության:

enlightenedՔննության ներկայանալ քննաթերթիկում նշված ժամից 20 րոպե շուտ։      

           enlightenedՔննության ներկայանալ՝ հայտագրման համակարգի /dimord.emis.am կայք/ ձեր էջից տպված քննական թերթիկով /առանց քննաթերթիկի դիմորդը քննության մասնակցել չի կարող/, անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով, իսկ մինչև 16 տարեկան դիմորդը՝ ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունեք, կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով): Անհրաժեշտ է նաև ունենալ առանձին թղթի վրա գրված ձեր անուն, ազգանունը և մասնագիտական առարկայի կատարվող ծրագիրը /կոմպոզիտորը, ստեղծագործության անվանումը/։

enlightenedԵրգեցողության բաժնի դիմորդները պետք է անցած լինեն բժշկական ստուգում լարինգոլոգի մոտ և տեղեկանքով ներկայանան մասնագիտության քննությանը:

Ընդունելության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել  վճարում /վճարման չափը կնշվի հայտերի ընդունման գործընթացը սկսելիս/ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հետևյալ հաշվեհամարին` 900018002528 նշելով դիմորդի անուն, ազգանունը:

 Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները քոլեջում չեն ավարտվել:

Դիմորդը կարող է ներկայանալ իր նվագակցողի հետ (երկու  անձ): Քոլեջը, դիմորդի ցանկության դեպքում, կտրամադրի նվագակցող:

Երգեցողության բաժնի դիմորդներին, ֆոնոգրամա օգտագործելու դեպքում, հարկավոր է ներկայանալ կամ սեփական նվագարկիչով, կամ կրիչով ( флешка), կամ CD սկավառակով: 

   Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք քոլեջի ֆեյսբուքյան էջին՝  https://www.facebook.com/ և պաշտոնական կայքին՝ babajanyancollege.am
Հարցերի դեպքում զանգահարեք (+374)10285320, բջջ. (+374)91 781370 հեռախոսահամարներով: